Ախալցխայում կողոպտել են «Զումեր» տեխնիկայի խանութը

Ախալցխայում այսօր կողոպտել են «Զումեր» տեխնիկայի խանութը։ Կողոպուտը խանութում տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։

Խանութի պատասխանատուի խոսքերով`  ընկերությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը դեռ հայտնի չէ:

Գողերը կոտրել են խանութի ապակին եւ ներթափանցել խանութի տարածք։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տաք հետքերով ձերբակալվել է չորս անձ: Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի «Ա» ենթակետով, ինչը ենթադրում է խմբակային կողոպուտ եւ այն պատժվում է ազատազրկմամբ ՝ չորսից յոթ տարի ժամկետով: