«Զումերի» խանութը կողոպտելու կասկածանքով ձերբակալել են չորս անձի

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում  ձերբակալել են չորս անձի ՝ Ն.Զ.-ն (ծնվ. 2000 թ.), Լ.Բ.-ն (ծնվ. 2002 թ.), Լ.Մ.-ն (ծնված 2003 թ.) եւ Մ.Ի.(ծնված 2003 թ.) :

Քննությունը պարզել է, որ նոյեմբերի 4-ին մեղադրյալները գաղտնի մուտք են գործել Ախալցխայի «Զումերի» խանութ և ապօրինի առգրավել բջջային հեռախոսներ մոտ 5000 լարի գումարին համարժեք:

Իրավապահները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են մեղադրյալներին հանցագործության վայրում: Որպես ապացույց ոստիկանությունը առգրավել է գողացված բջջային հեռախոսներն ու փողերը:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177 Ա 3 (ա) հոդվածով: Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում: