Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Մաղաքի վարդապետ Ամիրյանը այցելեց գյուղեր

Նոյեմբերի 9-ին, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքի վարդապետ Ամիրյանը այցելեց Բալխոյի Սուրբ Հարություն, Բուղաշենի Սուրբ Հարություն և Զակի Սուրբ Մինաս եկեղեցիներ։ Հանդիպեց տեղի հավատացյալների հետ, ծանոթացավ եկեղեցիներում առկա խնդիրներին։ Հոգեշնորհ Հայր Սուրբը կոչ արեց այցելել եկեղեցի և մասնակցել Սուրբ Պատարագներին ու եկեղեցական արարողություններին, ինչպես նաև խոստացավ ավելի հաճախ այցելել գյուղեր։