Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և Ախալցխայի քաղաքապետը ծանոթացել են ընթացող ենթակառուցվածքային աշխատանքներին

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն այսօր ծանոթացել են Ախալցխայի քաղաքապետարանում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքներին:

Պաշտոնյաները ծանոթացան Ախալցխայի Ռուսթավելի փողոցում գտնվող թիվ 1 մանկապարտեզի վերականգնման գործընթացին: Մանկապարտեզում կշարունակեն գործել չորս խմբեր, որտեղ 120 երեխա կկարողանա ձեռք բերել նախադպրոցական կրթություն։

Նահանգապետը և քաղաքապետը ստուգումներ են անցկացրել նաև Ախալցխայի թիվ 2 հանրային դպրոցում ընթացող աշխատանքներին: Նախագծով նախատեսվում է դպրոցական շենքի բոլոր չորս հարկերում զուգարանների և էլեկտրալարերի համակարգի կազմակերպում:

Պաշտոնյաները այցելեցին նաեւ այլ վայրեր, որտեղ եւս ընթանում են շինարարական աշխատանքներ։