ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՀԱՆՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԻՍԿ ԱԼԻԵՒԻՆ ԵՂԲԱՅՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Hraparak.am-Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Նախիջևանը և Քուր-Արաքսյան խառնարանը Հայաստանին վերադարձնելու մասին իրեն վերագրված խոսքերը ապատեղեկատվություն են: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Նա նշել է, որ և նախագահության տարիներին, և դրանից հետո իր դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվել՝ սահմանների փոփոխությունն անընդունելի է:

Սահակաշվիլին հայտարարել է, որ հակամարտությունները լուծման մեկ տարբերակ ունեն՝ Հարավային Օսիան ու Աբխազիան պետք է վերադարձվեն Վրաստանին, իսկ Արցախը՝ Ադրբեջանին:

Սաակաշվիլին նաև ասել է, որ Ալիևին համարում է եղբայր, իսկ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: