Ախալցխայում ընդդիմություն փորձել է կողպեքներ դնել վարչական շենքի վրա

Քիչ առաջ Սամցխե-Ջավախքի վարչական շենքի վրա, որտեղ կենտրոնացած է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանը, Ախալցխայի սակրեբուլոն եւ մեծամասնական պատգամավորի գրասենյակը ընդդիմությունը բողոքի ակցիա էր իրականացրել։ Շենքի դիմաց աղմկոտ ակցիայի հեղինակները  «Եվրոպական Վրաստան»-ի անդամներն էին, որոնք բողոքում էին  ընդդեմ իշխող «Վրացական երազանք»-ի։

Վերոնշյալ կուսակցությունների անդամները բանավոր բախվեցին միմյանց: Ընդդիմությունը ինչպես եւ Թբիլիսիում այնպես էլ Ախալցխայում ցանկանում էր  կողպեք դնել շենքի վրա:

Ընդիկությանը վիճաբանությունից հետո խորհրդանշական կողպեքներ դրեց շենքի դարպասներին հարող ճաղերի վրա։