Նինոծմինդայի մարզադպրոցը ջեռուցման կարիք ունի

Նինոծմինդայի մարզադպրոցը ջեռուցման կարիք ունի։ Ձմռան մոտենալով ջերմաստիճանը մարզասրահում իջնում է մինչև Ցելսիուսի մինուսային աստիճան։ Մարզադպրոցի տանիքը եւս քանդված վիճակում է եւ այս պայմաններում գրեթե անհնարին է մարզադպրոցում երեխաների համար պարապմունքների անցկացումը։

«Նինոծմինդայի մարզադահլիճում անբարվոք վիճակ է։ Չունենք ջեռուցում, չունենք համապատասխան պայմաններ սպորտով զբաղվելու համար եւ արդեն եղանակները մեզ չեն թույլ տալիս, որպեսզի անցկացնենք պարապմունք»,-տեսանյութում ասում է Նինոծմինդայի մարզադպրոցի տնօրեն՝ Անդրանիկ Կարսլյանը։

Նրա խոսքերով սպորտը շատ կարեւոր է Նինոծմինդայի երիտասարդների համար, որպեսզի նրանք կտրվեն փողոցից եւ զբաղվեն առողջ ապրելակերպով, ինչի շնորհիվ նրանց շրջանից դուրս են գալու բազմաթիվ չեմպիոններ։