Թեա Ծուլուկիանի. Մեր կայուն դիրքորոշումը պահպանվեց, որ «գերմանական մոդելը» հակասահմանադրական է և դրա շուրջ այլևս բանավեճ չի կայանա

1tv.ge-

Մեր կայուն դիրքորոշումը պահպանվեց, որ «գերմանական մոդելը» հակասահմանադրական է և դրա շուրջ բանավեճ այլևս չի կայանա,- այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ դիվանագիտական կորպուսի մասնակցությամբ իշխանության և ընդդիմության հանդիպման ավարտից հետո:

«Կայացավ քննարկում, ինչպես իրավական, այնպես էլ՝ քաղաքական և մեր կայուն դիրքորոշումը պահպանվեց, որ «գերմանական մոդելը» հակասահմանադրական է և դրա շուրջ բանավեճ այլևս չի կայանա:

Բացի այդ, համաձայնեցինք, որ տարբեր առաջարկներ հնչեցին արտասահմանցի գործընկերներից և եթե այս առաջարկները մնան ուժի մեջ, «Վրացական երազանքն» այն ուժն է, որի համար կարևոր է երկիրը և պատրաստ ենք երկխոսության համար: Սակայն մեր դիրքորոշումը կայուն է, որ սահմանադրական փոփոխություններ չեն իրականացվի»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին: