Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ` ի հիշատակ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի

Սույն թվականի դեկտեմբերի 7-ի, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, Արժանապատիվ Նարեկ քահանա Տիգրանյանը կատարեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի։ Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, հանրային դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները, մշակութային կառույցների աշխատակիցներն ու սաները, բազմաթիվ հավատավոր քաղաքացիներ:

Սույն թվականի դեկտեմբերի 7-ի, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, Արժանապատիվ Նարեկ քահանա Տիգրանյանը կատարեց հոգեհանգստյան…

Gepostet von Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն am Samstag, 7. Dezember 2019