Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

«Մենք պատրաստ ենք հետագայում եւս կատարելագործել երեք երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունները», — հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Թբիլիսիում եռակողմ հանդիպման ավարտին ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, առևտրի ծավալը մեծացնելու և առևտուրը պարզեցնելու համար անհրաժեշտ է ներդաշնակեցնել մաքսային ընթացակարգերը:

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի և Վրաստանի հետ: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը և համերաշխությունը օրինակ կդառնան տարածաշրջանի մեր բոլոր հարևանների համար։  Մեր համագործակցության մեխանիզմները հիմք են ստեղծում կայուն խաղաղության և կայունության համար », — ասաց Չավուշօղլուն:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի, ևս մեկ անգամ շեշտվել է նրանց կայուն աջակցությունը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերին ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի:

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին իր հերթին նշել է, որ Վրաստանը օրինակելի հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։