Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը այցելելով կարիքավոր ընտանիքներ

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը այցելելով կարիքավոր ընտանիքներ։ Սույն թվականի Դեկտեմբերի 24-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի շրջանի Հոգևոր Հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը այցլեցին  Աղմաշենեբելի 76ա հասցեում բնակվող Աչիկյանների ընտանիքին։ Բազմազավակ ութ հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Ընտանիքի հայրը՝ Գևորգը ունի առողջական խնդիրներ։

Օգնություն տրամմադրվեց նաև ք․ Ախալցխայի փ․ Չոնկաձե 10դ հասցեում բնակվող Էլոյանների ընտանիքին։

Հոգևոր Տեսչությունը այս ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրեց։