Սուրբծննդյան պատարագ Ախալցխայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Պատարագ է մատուցվել։ Պատարագը մատուցել է Ախալցխայի շրջանների հոգեւոր հովիվ տեր Թորգոմ քհն. Վարդանյանը։

Պատարագի արարողությանը հետեւել է ջրօրհնեքի արարողությունը, որից հետո հավատացյալները հնարավորություն ունեցան օրհնված ջուրը տանել իրենց ընտանիքներ։