Ինքնահռչակ Աբխազիայի Նախագահը որոշեց հրաժարական տալ

Ինքնահռչակ Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ռաուլ Խադիմբան հրաժարական է տվել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունվարի 9-ին Սուխումիում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում լարված իրավիճակ էր ստեղծվել: Այն մասին, որ Խաջիմբան որոշել է հրաժարական տալ կիրակի օրը, հայտարարել է Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Շամբան:

Համապատասխան հրամանագիրը Շամբան ընթերցեց Խաջիմբայի հանգստատեղու մոտ հավաքված ցուցարարներին: