Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը նշելու է փետրվարի 8-ին

Այս տարի սիրո բարեխոս Ս. Սարգսի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Հայ Եկեղեցին նշում է փետրվարի 8-ին:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգսի շուրջ հյուսված ավանդազրույցները փաստում են, որ նա նաև ընտանիքների և հղի կանանց հովանավորն է: Նրա բարեխոսությանն էին դիմում կանայք՝ զավակ ունենալու, հոգու և մարմնի բժշկության, պանդուխտների տունդարձի, ռազմիկներին ուժ և կորով տալու, բուքը հալածելու նպատակներով: