Սբ Նինոյի հիշատակման օրը նշվեց Նինոծմինդայի մանկական գիշերօթիկում

Սամցխե-Ջավախքի Նահանգապետի տեղակալներ Շալվա Բերձենիշվիլին, Շոթա Ռոստիաշվիլին, Ախալցխայի քաղաքապետարանի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները  Նինոծմինդայի մանկական գիշերօթիկում շնորհավորեցին Սբ Նինոյի հիշատակման օրը։

Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան գիշերօթիկում խնամքից զրկված երեխաները  հյուրերի համար  անցկացրին միջոցառում:

Գիշերօթիկը հիմնադրվել է 2004 թ.-ին `Ամենայն Վրաց Կաթողիկոս Պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ:

Գիշերօթիկը ղեկավարում է Սքալթայի արքեպիսկոպոս Հայր Սպիրիդոնը, որտեղ ապրում են 5-ից 16 տարեկան երեխաներ: Վրաց ուսուցչուհու ՝ Սուրբ Նինոյի հիշատակի օրվա կապակցությամբ արքեպիսկոպոս Սպիրիդոնը մատուցել է Սուրբ Պատարագը: Հյուրերը երեխաներին տրամադրեցին հագուստ և սնունդ: