Ախալքալաք-Կարծախ ճանապարհին երթևեկությունն ազատ է

Մաքրման աշխատանքների արդյունքում, Ախալքալաք-Կարծախ ճանապարհին վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունը:

«Այս պահի դրությամբ, միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհին բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ: