Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել է Ախալքալաք

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Ախալքալաքում էր։

Նա հանդիպում է ունեցել հայության հետ, պատասխանել վերջիններիս հարցերին։

Հանձնակատարը նաև եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ապա առաջնորդարանում հանդիպում ունեցել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ։

Զարեհ Սինանյանը նաև այցելել «Jnews» լրատվական կայքի խմբագրություն և Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

Աշխատանքային այցով #Վրաստան'ում?? գտնվող #ՀՀ?? Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր Ախալքալաքում…

Gepostet von Վրաստանում Հայաստանի դեսպանություն — Embassy of Armenia to Georgia am Mittwoch, 5. Februar 2020