Սուրբ Սարգիս Զորավարի տոնի նախատոնակը Ախալցխայում

Օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Երեկոյան Ժամերգություն և Սուրբ Սարգիս Զորավարի տոնի նախատոնակը հանդիսապետությամբ Ախալցխայի հարակից շրջանների Հոգևոր Հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանի։
Նախատոնակի ավարտին Արժ. Տ. Հայրը մեկնեց խորհուրդը, բացատրեց աղի բլիթի ավանդույթը և այն օրհնելով բաժանեց ներկա երիտասարդներին։

Աղի բլիթները պատրաստելու համար Հոգևոր Տեսչությունն իր խորին շնորհակալությունն հայտնեց
Երեցկին՝ Անահիտ Վարդանյանին
Մարգարիտա Նահապետյանին
Սոֆիա Գասպարյանին
Ռոզա Գասպարյանին
և «Ախալցխա» պարի համույթի աղջիկներին։