Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհին արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Բարդ օդերևութաբանական պայմանների, ձյան, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ90-կմ112 հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է:

Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի ավտոճանապարհային վարչությունը:

«Ճանապարհի մնացած հատվածներում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկության մեջ, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։