Սուրեն Պապիկյանը ու դեսպան Ռուբեն Սադոյանն հանդիպեցին Վերին Լարսի ճանապարհին կուտակված բեռնատարների հայ վարորդների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ու Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հանդիպեցին Վերին Լարս տանող ճանապարհի փակ լինելու պատճառով Մեծ Լիլո վայրում կուտակված բեռնատարների հայ վարորդների հետ։

Վարորդներին հուզող հիմնական խնդիրը, ճանապարհից զատ, մոտակայքում մթերային խանութի բացակայության հարցն էր, որի լուծման համար էլ դեսպանը խոստացավ, որ ամեն օր դեսպանության մեքենան կոնկրետ ժամի կլինի նրանց տրամադրության տակ, որպեսզի վարորդները կարողանան գնել իրենց անհրաժեշտ ապրանքները։