Վրաստանի խորհրդարանը գլխավոր դատախազ է ընտրել Իրակլի Շոթաձեին

1tv.ge-

Վրաստանի գլխավոր դատախազ է դարձել Իրակլի Շոթաձեն:

Օրենսդրական մարմինը գլխավոր դատախազի պաշտոնում Իրակլի Շոթաձեին հաստատել է այսօրվա լիագումար նիստին:

Իրակլի Շոթաձեին աջակցել է 82 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք: Քվեարկությունն անցկացվել է գաղտնի կերպով:

Իրակլի Շոթաձեն գլխավոր դատախազությունը ղեկավարում էր 2015 թվականից: Նա հրաժարական էր տվել 2018 թվականի մայիսի 31-ին, «Խորավայի փողոցում» դեռահասների սպանության գործի պատճառով, սեփական որոշմամբ: