Փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան 151 ամյակի առթիվ, Վիրահայերի Միությունում նշվեց Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնի հիմնադրման 3 ամյակը:
Միջոցառման շրջանակներում հյուրընկալվեցին Թբիլիսիի հայկական դպրոցների տարրական դասարանների աշակերտները: Ցուցադրվեցին Թումանյանական ներկայացումներից հատվածներ, աշակերտները մասնակցեցին խաղերին եւ միջոցառման ավարտին ստացան հուշանվերներ: