Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 64-ի իսկ Վրաստանում 34-ի

Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում Հայաստանում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:

Այսպիսով Հայստանում կա հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր հասավ 34-ի, որոնցից 1-ը՝ նույնպես առողջացել է:։