Վրաստանում կարանտինի կարգը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 1000 դոլլարով, իսկ իրավաբանական անձը՝ 5000 դոլլարով

1tv.ge-Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեն արդեն պատրաստել է կարանտինի և ինքնամեկուսացման կարգի խախտման հետ կապված օրեսնդրական փաթեթ, որը կգրանցի ամսվա վերջին:

Փոփոխություններից մեկը մտցվում է վարչական իրավախախտումների օրենսգիրք, որի համաձայն, կարանտինի կարգի խախտման համար ֆիզիկական անձին կսահմանվի 3000 լարի (1000 դոլլար) տուգանք, իսկ իրավաբանական անձին՝ 15 000 լարի (5 հազար դոլլար) տուգանք:

Բացի այդ, օրինագծով կոնկրետացվում է, որ հաշվի առնված կարգը խախտելու դեպքում, վարչական արձանագրություն կազմող անձը իրավասու է օրինախախտ ֆիզիկական անձին տեղափոխել կարանտինային տարածք: