Վաղվանից Ախալցխայում փակվում եմ բոլոր խանութները բացի սննդի խանութներից

Մարտի 20-ից Ախալցխայում կորոնավիրուսի պատճառով փակվում են բոլոր խանութները եւ բիզնես նշանակության օբյեկտները բացի մթերքների խանութներից։  Այս մասին տեղեկանում ենք Ախալցխայի բնակիչներից, ովքեր ունեն փոքր խանութներ։ Նրանց խոսքերով քաղաքում փակվելու են բոլոր օբյեկտները բացի սննդի խանութներից։

«Մեզ մոտեցել եւ զգուշացրել են, որ մինչև ապրիլի 1-ը պարտադիր պետք է փակվեն բոլոր օբյեկտները բացի սննդի խանութներից ու դեղատներից։ Սննդի խանութներին հակառակը խրախուսվում է աշխատել մինչեւ ուշ»,- ասում է Ախալցխայի բնակիչներից մեկը, ով զբաղվում է բիզնեսով։