Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ կորոնավիրուսից բուժվել է ևս երկու մարդ

Թբիլիսիի ինֆեքցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, բուժվել է կորոնավիրուսով վարակված ևս երկու հիվանդ:

Նրա պարզաբանմամբ, կրկնակի թեստը տվել է բացասական պատասխան:

Էզուգբաիայի հայտարարությամբ, հիվանդներից մեկը հիվանդանոցից դուրս է գրվել երեկ, իսկ մեկը հավանաբար հիվանդանոցը կլքի այսօր:

«Ես ցանկանում եմ զրույցս սկսել լավ նորությամբ, ես երեկ ասացի, որ մենք մոնիտորինգ ենք իրականացնում առաջին փուլի հիվանդների վրա, և երկու հիվանդից վերցված կրկնակի թեստերը տվել են բացասական պատասխան: Երեկ մի հիվանդ արդեն գնացել է տուն, մյուսին Իսկ մյուսին դուրս ենք գրելու այսօր: Այսպիսով կարող ենք ասել, որ  որ երեք հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասել է Մարինա Էզուգբաիան, հայտնում է Վրաստանի առաջին ալիքը: