Տեղական իշխանության ներկայացուցիչները այցելեցին կարանտինի գոտի

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալցխայի  մաեւ Ադիգենի մաժորիտար պատգամավորի և քաղաքապետի հետ քաղաքում գտնվող հյուրանոց «Grand Palace»-ում, որտեղ այս օրերին տեղակայված է են կարանտինում գտնվող անձինք, հանդիպեց աշխատողներին և ծանոթացավ առկա դրությանը։

Տարածաշրջանում բացի Աբասթումանիից ինչպես հայտնի է կարանտինային գոտի ստեղծվեց նաեւ Բակուրիանիի երեք և Ախալցխայի մեկ հյուրանոցում։

«Բոլոր այն անձինք, ովքեր գտնվում են կարանտինում, վարակի նշաններ չունեն։ Վարչապետի հրահանգով, անձնական հսկողնության տակ ենք պահում կարանտինային գոտիները, որտեղ գտնվում են մեր քաղաքացիները։ 24 ժամվա ընթացքում հերթափոխությամբ աշխատում է համաճարակաբանների խումբը։ Պետությունն անում է ամեն ինչ, որպեսզի կարանտինային գոտում գտնվող մեր քաղաքացիները հնարավորինս հարմար պայմաններում լինեն»,- հայտնեց Բեսիկ Ամիրանաշվիլին։

Հարկ է նշել, որ կարանտինային գոտիներում առկա պայմանները իսկապես ընդունելի է կարանտինում գտնվող անձանց համար, չափանիշը ամբողջությամբ բավարարում է առողջապահության նախարարության պահանջներին և բոլոր պայմանները պաշտպանված են առողջապահության նախարարության կողմից տրված ռեկոմենդացիաների համաձայն։