Ախալքալաքում այսօր կրակոցներ են հնչել, Ախալցխայի ոստիկանության բաժանմունքում այժմ ընթանում է հարցաքննություն

Այսօր ժամը 16:00-ի կողմերը Ախալքալաքում ՝ Նինոծմինդա-Ախալքալաքի մեծամասնական պատգամավորի տան եւ Սամվել Պետրոսյանի ռեստորանի մոտակայքում, հնչել են հրազենային կրակոցներ:

Ախալքալաքի բնակիչների խոսքերով սկզբում վիճաբանություն է եղել Սամվել Պետրոսյանի եւ Հենզել Մկոյանի միջեւ, որի հետեւանքով կրակոցներ են հնչել։

Akhaltskha.net-ի տեղեկություններով այժմ կողմերը գտնվում են Ախալցխայի ոստիկանության բաժանմունքում, որի շուրջ ինչ,որ մարդիկ են հավաքված։ Այս պահի դրությամբ լրացուցիչ տեղեկություն ճշտել չի հաջողվել։

Ներքին գործերի նախարարությունը քննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 126-1-րդ հոդվածի «բ» ենթակետով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով և 4-րդ կետերով, ինչը ենթադրում է խմբավորման միջոցով իրականացված բռնություններ և զենքի ապօրինի գնում, պահում և կրում: