Ամբողջ Վրաստանի տարածքում հայտարարվում է կարանտին

Ամբողջ Վրաստանի տարածքում հայտարարվում է կարանտին: Համապատասխան հայտարարությունը  արել է վարչապետ Գեորգի Գախարիան:

Նրա խոսքով ՝ համընդհանուր կարանտինը մեկնարկելու է վաղը առավոտյան 8:00-ից։ Քաղաքացիներին արգելվում է փողոցները շրջել 21: 00-ից մինչեւ 6:00-ն:

— Պարետային ժամ ՝ 21.00-ից մինչև 06.00

— Ամբողջովին դադարեցնում է հասարակական տրանսպորտի գործունեություն

— Ներդրվում են տաքսիի շահագործման խիստ կանոնակարգեր։ Տաքսու հետեւի նստարաններում թույլատրվում է ոչ ավելի քան երկու ուղևորի տեղափոխությունը

— Փակվում են Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի, Փոթի, Զուգդիդի, Ռուսթավի քաղաքները

— Բոլորն իրենց հետ պետք է ունենան ինքնությունը հաստատող փաստաթուղթ

— Բոլորին, հատկապես տարեցներին (70-ից անց) արգելվում է  դուրս գալ տներից եթե չկա դրա խիստ անհրաժեշտությունը

— Երեք հոգուց ավել հավաքները, բացառությամբ խանութների եւ դեղատների

Ըստ դրա, կարանտինի պայմաններում բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի, ներառյալ մետրոյի օգտագործումը ամբողջովին արգելված է: Թույլատրվում է ճանապարհորդել մեքենաներով, ներառյալ տաքսիները, միայն եթե հաշվի առնվեն Առողջապահության նախարարության հորդորները:

«Մենք որոշել ենք խստացնել միջոցառումները և փաստորեն հռչակել համընդհանուր կարանտին: Վաղը առավոտյան ժամը 8-ից արգելվում է երթևեկել ցանկացած հասարակական տրանսպորտի միջոցով, ներառյալ մետրոն: Թույլատրվում է մեքենայով ճանապարհորդել, ներառյալ տաքսիները, միայն եթե Առողջապահության նախարարության առաջարկությունները հաշվի առնվեն, և մեքենայում գտնվեն ընդամենը երեք մարդ, և միայն եթե երկուսն են նստած հետևի նստատեղում: Սա շատ կարևոր հանձնարարական է եւ այն չկատարելու դեպքում պետական ​​մարմինները համապատասխան որոշումներ կկայացնեն »: — հայտարարեց վարչապետ Գախարիան: