Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ

Այսօր, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց դռնփակ Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ հավատացյալները առանձնակի մոտեցան Տեր Հորը և ստացան Սուրբ Հաղորդություն, ապա եկեղեցում վառվող մոմերից վառելով իրենց ճրագները Հիսուսի Հրաշափառ Հարության ավետիսը տարան իրենց տներ։