Նինոծմինդայի Օրջալար գյուղի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում այսօր տեղի է ունեցել 3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդվում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 02: 03-ին, Նինոծմինդա քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող Օրջալար գյուղի մոտակայքում:

Էպիկենտրոնը գտնվել է 3 կիլոմետր խորության վրա: