Կես միլիոն դոլարից ավելի նվիրատվություն սփյուռքից Կորոնավիրուսի դեմ Հայաստանի պայքարին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սերտ համագործակցությամբ, պարետատան կազմակերպմամբ և Չինաստանի կառավարության աջակցությամբ այսօր Չինաստանից Հայաստան ժամանեց Կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների նոր խմբաքանակով բեռնված ինքնաթիռ:

Օգնության ձեռքբերման համար Գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնած դրամահավաքի արդյունքում սփյուռքից հավաքագրվել է կես միլիոն դոլարը գերազանցող գումար, որը մասնավորապես տրամադրվել է արգենտինահայ բարերար, գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների («Արմենիա միջազգային օդանավակայաններ», Կոնվերս բանկ, «Կարաս» գինիներ), Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս մարդասիրական հիմնադրամի, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Իզմիրլյան հիմնադրամի կողմից: Նվիրատվություններ են կատարել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը, «Իմ քայլը» հիմնադրամը, այլ դոնորներ, ինչպես նաև չինացի բարերաներ: Ուղեբեռը ներառում է ավելի քան 87000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 20000 KN95 պաշտպանիչ դիմակ, 24000 բժշկական դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրելու համար: Խմբաքանակը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ըստ կարիքի բուժհաստատություններին բաշխելու համար:

Խոսելով նախաձեռնության մասին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց օգնության կազմակերպման գործում ներդրում ունեցած բոլոր կողմերին և նշեց, որ սփյուռքը մշտապես կանգնած է հայրենիքի կողքին, և Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի հետ հարաբերություններում իր քաղաքականությունը հիմնել է փոխադարձության և փոխվստահության գաղափարների վրա:

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր մեր հայրենակիցներին, որոնք, լինելով նույնպիսի բարդ իրավիճակում, ցանկանում են կանգնել հայրենիքի կողքին: Համավարակի դեմ պայքարում Հայաստանի համար շատ կարևոր է սփյուռքի կողմից ցուցաբերվող մասնագիտական և ֆինանսական աջակցությունը: Սա Հայաստան-սփյուռք գործակցության ևս մեկ փայլուն օրինակ է, և այս պայքարում մեր հայրենակիցների յուրաքանչյուր ներդրումն օգտագործվում է նպատակային ու արդյունավետ կերպով, ծառայում համազգային շահերին»,-նշեց Զարեհ Սինանյանը:

Կարևորելով Կորոնավիրուսի դեմ պայքարում նման նախաձեռնությունը՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքի այն ներկայացուցիչներին, որոնք իրենց ներդրումն են ունենում համավարակի կանխարգելման գործում, և վստահություն հայտնեց, որ համատեղ ուժերով և միասնաբար հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները: «Այս օրերին մենք ուժերի գերլարումով պայքարում ենք համավարակի դեմ, և նմանօրինակ նախաձեռնությունները մեզ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն ուժ են հաղորդում պայքարը մինչև վերջ տանելու և նվազագույն կորուստներով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ահա այս աջակցությունը կրկին ապացուցում է Հայաստան-սփյուռք միասնականությունն ու խնդիրները համատեղ ուժերով հաղթահարելու մեր կամքը»:

[ARM] ?ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սերտ համագործակցությամբ, պարետատան կազմակերպմամբ և Չինաստանի կառավարության աջակցությամբ այսօր Չինաստանից Հայաստան ժամանեց Կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների նոր խմբաքանակով բեռնված ինքնաթիռ: Օգնության ձեռքբերման համար Գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնած դրամահավաքի արդյունքում սփյուռքից հավաքագրվել է կես միլիոն դոլարը գերազանցող գումար, որը մասնավորապես տրամադրվել է արգենտինահայ բարերար, գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների («Արմենիա միջազգային օդանավակայաններ», Կոնվերս բանկ, «Կարաս» գինիներ), Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս մարդասիրական հիմնադրամի, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Իզմիրլյան հիմնադրամի կողմից: Նվիրատվություններ են կատարել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը, «Իմ քայլը» հիմնադրամը, այլ դոնորներ, ինչպես նաև չինացի բարերաներ: Ուղեբեռը ներառում է ավելի քան 87000 պաշտպանիչ բժշկական զգեստ, 20000 KN95 պաշտպանիչ դիմակ, 24000 բժշկական դիմակ, 101 հեռահար ջերմաչափ, բժշկական գործիքներ, բիոքիմիական հումք՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր արտադրելու համար: Խմբաքանակը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ըստ կարիքի բուժհաստատություններին բաշխելու համար: [ENG] ?With the close cooperation of the Republic of Armenia Office of the High Commissioner for Diaspora Affairs, the United Nations World Food Program in Armenia (UNWFP), organized by the RA Commandant’s Office, with the support of the Chinese Government, a plane loaded with a large amount of COVID-19 treatment and prevention supplies arrived in Armenia from China.As a result of the fundraising effort initiated by the Office of the High Commissioner for Diaspora Affairs, more than half a million dollars was raised with generous contributions from the Diaspora, namely Argentinean-Armenian philanthropist and businessman Eduardo Eurnekian’s Companies (Armenian International Airports, Converse Bank and Karas Wines), the Izmirlian Foundation, the Calouste Gulbenkian Foundation, the Saint Sarkis Charity Trust, and the Armenian General Benevolent Union. Donations were also made by the UN World Food Program, the My Step Foundation, Chinese benefactors and other donors. The shipment included more than 87,000 medical gowns, 20,000 KN95 masks, 24,000 medical masks, 101 non-contact thermometers, biochemical raw materials for coronavirus diagnostic tests, and other medical instruments, which will be handed over to the RA Ministry of Health and distributed to medical facilities as needed.[RUS] ?При тесном сотрудничестве Офиса Главного уполномоченного по делам диаспоры Республики Армения и Всемирной продовольственной программы ООН в Армении, при организационной помощи комендатуры РА и поддержке правительства Китая, сегодня из Китая в Армению прибыл самолет, загруженный новой партией необходимых медикаментов и оборудования для борьбы с Короновирусом. Более полумиллиона долларов было собрано в Диаспоре в результате сбора средств, инициированного Офисом Главного уполномоченного для приобретения помощи , которую в основном оказали компании аргентинского благотворителя армянского происхождения, бизнесмена Эдуардо Эрнекяна («Международные аэропорты Армения», «Конверс Банк», Вина «Карас»), Учреждение Галуст Кюлпенкян, Гуманитарный фонд Сурб Саргис, Всеобщий Армянский Благотворительный Союз и Фонд Измирлян. Пожертвования сделали также Всемирная продовольственная программа ООН, фонд «Мой шаг» и другие доноры, а также китайские благотворители. Груз состоит из более чем 87 000 защитных медицинских костюмов, 20 000 защитных масок KN95, 24 000 медицинских масок, а также 101 дистанционный термометр, медицинские инструменты и биохимическое сырье для производства диагностических тестов на Коронавирус. Партия была передана Министерству здравоохранения РА для распределения их в медицинских учреждениях по мере необходимости.

Gepostet von Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office am Donnerstag, 16. April 2020