Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 134 նոր դեպք. ընդհանուր թիվը հասավ 2066

Հայաստանում ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպք է գրանցվել:

Ընդհանուր առմամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2066 դեպք:

Թեստերի թիվը կազմում է 21125: Փաստացի այս պահին բուժվում է 1103 անձ (մեկ օրում ավելացել է 103-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 929 անձ (վերջին մեկ օրում՝ 29 մարդ), 32 պացիենտ մահացել է: Ընդ որում, երու անձ մահացել է այլ պատճառներով, թեեւ վարակված է եղել կորոնավիրուսով: