Հայաստանում կորոնավիրուսի հետեւանքով 27-ամյա կին է մահացել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 82-ով և դարձել 2148։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 30-ին հրապարակված տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ռոկորդային թիվ էր գրանցվել՝ ավելացել էր 134-ով:

Այսօրվա տվյալներով՝ մահվան ընդհանուր 33 դեպք կա գրանցված, սա նշանակում է՝ գրանցվել է նոր մահվան դեպք:

«Կորոնավիրուսից մահացածը կին է՝ 27 տարեկան։ Նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Այս պահին տարբեր հիվանդանոցներում փաստացի բուժում է ստանում 1136 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը Հայաստանում հետեւյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 2148

Առողջացածներ — 977

Փաստացի բուժվողներ -1136

Ընդհանուր թեստեր — 22.177

Մահվան ելքեր — 33

Armtimes.com