Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, 4 մահ. ընդհանուր դեպքերի թիվը 2507 է

Մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ը՝ առողջացած, 39-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 24.177 թեստավորում:

Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Աղբյուր՝armtimes.com