Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 11-ով

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է ևս 11-ով և հասել 604-ի: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

4887 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 500 մարդ հիվանդանոցում հսկողության տակ է:

604 վարակվածներից 240-ն արդեն ապաքինվել են, 9-ը մահացել: