Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է 8-ով

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 8-ով և հասել 623-ի: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Միեւնույն ժամանակ, վերականգնման քանակը աճել է 13-ով և դարձել 288-ը:

4723 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 446 մարդ հիվանդանոցում դիտարկման տակ: