Վրաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը աճել է 1-ով

Վրաստանում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը աճել է 1-ով և հասել 639-ի: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Կարանտին գոտիներում կա 4769 մարդ, իսկ հսկողության տակ 414 մարդ:

639-ից առողջացել է 349-ը , 11 մարդ մահացել է: