Հայաստանում կորոնավիրուսի 180 նոր դեպք է հաստատվել

Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ը՝ առողջացած, 48-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 34.766 թեստավորում:

Այսպիսով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք և 70 առողջացած։

Մահվան 3 դեպք է գրանցվել, որոնցից մեկի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։

Աղբյուր` armtimes.com