Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է ևս 5-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է ևս 5-ով և հասել 652-ի: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացավ 11-ով և դարձավ 383:

4246 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 394 մարդ հիվանդանոցում հսկողության տակ:

Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: