Արտակարգ դրությունը Վրաստանում կավարտվի մայիսի 22-ին

Արտակարգ դրությունը Վրաստանում կավարտվի մայիսի 22-ին: Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Գեորգի Գախարիան մամուլի ասուլիսի ժամանակ:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ին `մեկ ամսով: Ավելի ուշ, արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը:

Վարչապետի խոսքերով համաճարակային իրավիճակի խորը ուսումնասիրությունից հետո որոշում է կայացվել չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Վրաստանում, սակայն որոշ սահմանափակումներ դեռ ուժի մեջ են մնալու։