Բոլնիսի քաղաքապետարանի Գետա գյուղը փակ է և այնտեղ հայտարարվել է խիստ կարանտին

Բոլնիսի քաղաքապետարանի Գետա գյուղը փակ է, և այնտեղ հայտարարվել է խիստ կարանտին: Ինչպես հայտնում են Բոլնիսիի քաղաքապետարանից, IPN -ին  նախորդ գիշեր արձանագրված կորոնավիրուսի  նոր 8 դեպքերն են հանդիսացել միջոցառումների խստացման պատճառ: Այս պահին Գետա գյուղը գտնվում է մեկուսացման մեջ, և տեղում նախաձեռնվել են լրացուցիչ բժշկական միջոցառումներ:

Մայիսի 13-ին լաբորատորիա ուղարկված հետազոտության 131 նմուշից հաստատվել է 17 դեպք, որից 8-ը `Մուսևանի գյուղի իսկ 9-ը Գետա գյուղի թեստավորման արդյունքներն են:

Այս պահի դրությամբ Բոլնիսի քաղաքապետարանում ընդհանուր առմամբ հաստատված 139 դեպք, որից 49-ը վերականգնվել են եւ 3 մահացել։ 78 մարդ ինքնամեկուսացման մեջ է, իսկ 69-ը `կարանտինային գոտում: