Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 4-ով և կազմել 671

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 4-ով և կազմել 671: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

3873 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, իսկ 404 մարդ հիվանդանոցում հսկողության տակ:

Նույն տեղեկությունների համաձայն, 671 վարակվածներից 383-ն արդեն ապաքինվել են, 12-ը մահացել։