Բոլնիսիի շրջանում կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպք է գրանցվել 

Կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպք է գրանցվել  այսօր Բոլնիսիի քաղաքապետարանում: 

Գետա գյուղում հայտնաբերվել է վարակի չորս դեպք, իսկ Մուշեւանի գյուղում երկու: Տվյալ գյուղերում սահմանված է խիստ կարանտինային ռեժիմ:

Ընդհանուր առմամբ մայիսի 15-ի երեկոյան Մուշեւանի և Գետա գյուղերից լաբորատորիա է ուղարկվել 156 մարդու նմուշ, որոնցից վեցի արդյունքները դրական են եղել: