Հայաստանում կորոնավիրուսի ռեկորդային թիվ է գրանցվել՝ 351 դեպք 1 օրում. վարակվածների ընդհանուր թիվը 4823 է

Armtimes.com-Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից 2019-ը՝ առողջացած, 61-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 41.850 թեստավորում:

Այսպիսով՝ այսօր կորոնավիրուսային հիվանդության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ հաստատված 351 նոր դեպք:

Կա 94 առողջացած, գրանցվել է 1 մահ:

Մահվան դեպքի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 25 է։