Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աճել է ևս 6-ով և հասել 701-ի: Ապաքինվածների քանակը ավելացել է 7-ով և դարձել 432:

3890 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, իսկ 357 մարդ հիվանդանոցում հսկողության տակ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ։