Շուտով որոշում է կայացվելու երբվանից է գործարկվելու հասարակական տրանսպորտը

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքերով շուտով Վրաստանում կկայացվի հասարակական տրանսպորտի գործարկման վերաբերյալ որոշումը:

Ըստ նրա հարցը քննարկվում է Համակարգող խորհրդում եւ կանոններ են մշակվելու այն նոր սկզբունքներով գործարկելու համար։