Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աճել է 6-ով և կազմել 713

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աճել է 6-ով և կազմել 713: Այս մասին տեղեկությունները հասանելի են կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Ապաքինվածների քանակը ավելացել է 19-ով և դարձել 475:

Նշենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 11 դեպք:

3519 մարդ գտնվում է կարանտինային գոտում, իսկ 351 մարդ հիվանդանոցում հսկողության տակ:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ։