Կվերացվեն մեքենաներում երեք հոգուց ավել երթեւեկելու սահմանափակումները

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո կվերացվեն մասնավոր ավտոմեքենաներում ոչ ավելի քան երեք մարդու տեղափոխման սահմանափակումները: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Ըստ Գախարիայի, մայիսի 22-ից հետո այս դրույթը կկիրառվի միայն տաքսի մեքենաների համար:

«Հայտնի սահմանափակումները մեկ մեքենայում երեք հոգու նկատմամբ կվերաբերվեն միայն տաքսիներին: Այն կդադարեցվի բոլոր մյուս տրանսպորտային միջոցների համար», — ասաց վարչապետը: