Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր ռեկորդ՝ 452 նոր դեպք 1 օրում, գրանցվել է 12 մահ, 6-ը՝ այլ հիվանդությունից

Armtimes.com-Մայիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ը՝ առողջացած, 87-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 51.594 թեստավորում:

Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է: